Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նոր ուղի է»

«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նոր ուղի է»
13.01.2017 | 00:50

Կառավարության 2017-ի երեկվա առաջին նիստը տևեց 20 րոպե, ինչը բնական է. գործադիրն անցած տարի աշխատել է մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դեկտեմբերի 30-ի վերջին նիստում 50-ից ավելի հարցեր քննարկեց: Երեկ վարչապետը, իրեն բնորոշ աշխատաոճով, նիստը սկսեց մի քանի հանձնարարականներով, որոնցից մեկի հիմքում 2017-ի պետբյուջեի մուտքերի ավելացման աղբյուրի ստեղծումն է` պետգույքի կառավարման վարչության աշխատանքի միջոցով:

Պետբյուջեի մուտքերի ավելացումը միայն օգուտ է, իսկ, այ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ԾԻԳ-ի լուծարումը, որն զբաղված էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրով, միանշանակ չընկալվեց: Լրագրողների մեջ կարծիք ձևավորվեց, թե երկաթուղու կառուցման ծրագիրը կարող է դադարեցվել:

«Ոչ, նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն, և այդ ծրագրով կաշխատի վարչությունը»,- լրագրողների կասկածները ցրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:


Մենք ևս Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի առնչությամբ մի քանի հարց փորձեցինք ճշտել նախարարից:

-Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ Իրան-Հայաստան երկաթուղին իրականություն կդառնա, եթե մի քանի տարի է` ծրագրի շուրջ միայն խոսվում է:
-Այն իրականություն դարձնելու համար աշխատանքներ են տարվում բոլոր կողմերի հետ։ Կարծում եք` դա հե՞շտ է: Ամեն դեպքում ծրագրի իրականացման նպատակով ներդրողների հետ առանձին քննարկումներ ենք իրականացնում:
-Որքան էլ բարդ լինի ծրագիրը, այն 7-8 տարի է` շրջանառության մեջ է, պետք է որ պարզ լիներ` ինչ և ինչպես անել, ինչպես շահագրգռել ներդրողներին, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա:
-Մեկ ներդրողի հետ ունենք կոնցեսիոն կառավարման համաձայնագիր և աշխատանքները շարունակում ենք:
-Մտավախություն չունե՞ք, որ այլ երկրներ իրանական կողմի հետ ավելի շուտ կիրականացնեն երկաթուղու կառուցումը, և Հայաստանը դուրս կմնա տնտեսապես շահավետ այդ կարևոր ծրագրից: Ի դեպ, Ադրբեջանը, Ռուսաստանը և ԻԻՀ-ն այս ուղղությամբ արդեն իսկ կոնկրետ քայլեր են ձեռնարկում։
-Գիտե՞ք, տարբեր երկրներ տարբեր ծրագրեր են իրականացնում, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է կառուցենք այդ երկաթուղին, մենք էլ մեր տեսանկյունից ենք մոտենում հարցին և քննարկում ծրագիրը:
-Պարոն նախարար, ես չասացի` չկառուցենք, այլ մտավախություն հայտնեցի, որ մինչև Հայաստանը «տեղից շարժվի», երկաթուղին անհետաքրքիր կարող է դառնալ ԻԻՀ-ի համար:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում: Տրանսպորտային փոխադրումներ իրականացվում են տարբեր երկրներով: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նոր ուղի է, այդ պատճառով էլ չեմ կարող կիսել Ձեր մտավախությունը:


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ